Քայլի Ջենների դստերը՝ Սթորմիին, Սուրբ ծնունդին տուն են նվիրել

14:14   24 դեկտեմբերի, 2019

Ինչ կարող են միլիարդատերերը նվիրել իրենց երեխաներին ու թոռներին։ Իհարկե, տներ։ Քարդաշյան-Ջեններ կլանի գլուխը՝ 64-ամյա Քրիս Ջենները, թոռանը՝ Քայլի Ջենների մեկամյա դուստր Սթորմիին տուն է նվիրել։

Քայլին որոշել է այդ գեղեցկությամբ կիսվել YouTube-ում՝ ցույց է տվել Սուրբ ծննդի ընդառաջ գեղեցիկ զարդարված առանձնատունը եւ հատուկ Սթորմիի  համար պատրաստված փոքրիկ տունը։ «Մայրիկը Սթորմիին զարմացրեց սուրբծննդյան լավագույն նվերով»,- նշել է Քայլին։

Քրիսը փոքր տարբերակով Սթորմիի համար վերստեղծել է տունը, ուր մեծացել է նրա մայրը՝ Քայլին։ «Ես զանգահարեցին հին տան տիրոջ։ Նրա համար նոր կահույք գնեցի, իսկ նա այս ամենը տվեց ինձ։ Սա ինձ հիշեցում է այն ժամանակվա մասին, երբ դու փոքրիկ աղջիկ էիր»,- արցունքներն աչքերին՝ դստերը պատմել է Քրիսը։

Նա հավելել է, որ վարպետներն իրեն օգնել են վերանորոգել հին կահույքը։ Սթորմիի տանը ձեղնահարկ կա, խաղալիք բուխարի իսկական տան այլ ատրիբուտներ։

Լուսանկարները՝ Instagram/kyliejenner, կադր տեսանյութից



© NEWS.am STYLE