Լեգենդար Flora by Gucci 1966 բույրը նորից վաճառքում է

18:25   26 հուլիսի, 2013

2013 թվականի գարնանը Gucci-ն թողարկել էր իր լեգենդար Flora by Gucci 1966 օծանելիքի սահմանափակ թողարկմամբ պաստառը: Իսկ արդեն այս շաբաթ այն հայտնվել է օծանելիքի խանութներում: Բույրը Gucci 1966 անվանումը ստացել է այն տարվա պատվին, երբ ստեղծվել է ծաղկային այդ փունջը:

 

Flora by Gucci 1966-ի թողարկմանը նվիրված պաշտոնական հայտարարության մեջ Gucci նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ֆրիդա Ջանինին նշել է. «1966 թվականը կարեւոր փուլ էր Gucci-ի պատմության մեջ. այն նշանավորվել է Flora մոտիվի ծնունդով: Նոր բույրը ցանկացած կնոջ կօգնի զգալ ժամանակակից ոճի խորհրդանիշ»:

Նոր բույրը նրբագեղ սեւ շշում է: Ի տարբերություն դասական Flora-ի, այն ավելի բարձր է եւ նեղ: Հարդարաջրի շշի ծավալը 100 մլ է:



© NEWS.am STYLE