«Հայդի, դու դիցուհի ես». 46-ամյա սուպերմոդելը լոգասենյակում արված լուսանկար է հրապարակել

16:16   24 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նախկին սուպերմոդել Հայդի Քլումն Instagram-ում անկեղծ լուսանկար է հրապարակել, որն արվել է լոգասենյակում։

46-ամյա Քլումը լուսանկարվել է ամբողջությամբ մերկ։ Նա վառ դիմահարդարում է ընտրել, արտահայտիչ թարթիչներ, իսկ մազերը հավաքված են։ Հենց այդ տեսքով էլ մոդելը հետեւորդներին բարի գիշեր է մաղթել։

Քլումի երկրպագուները հաճոյախոսություններ չեն խնայել։ «Այսպիսի լուսանկարից հետո ես, հաստատ, հանգիստ կքնեմ», «Որքան գեղեցիկ ես դու, բարի գիշեր», «Ինչպե՞ս է քեզ հաջողվում իդեալական մնալ», «Դու իմ կուռքն ես, Հայդի, դու դիցուհի ես»...

Լուսանկարները՝ Instagram/heidiklum



© NEWS.am STYLE