Նոր դասական Դեւիդ Բեքհեմից

13:12   26 հուլիսի, 2013

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դեւիդ Բեքհեմը լրջորեն զբաղվում է իր երկրորդ «հիմնական» գործունեությամբ՝ գովազդով: Ճանաչված անգլիացին թողարկում է թվով 10-րդ բույրը: Նոր օծանելիքը կոչվում է David Beckham Classic:

David Beckham strips in Classic advert

David Beckham strips off in Classic advert

Օծանելիքն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է հունիսի սկզբին, բայց վաճառքի կհանվի հաջորդ շաբաթ: Այն նախ հասանելի կլինի ԱՄՆ-ում, իսկ սեպտեմբերի սկզբից արդեն կհայտնվի եվրոպական շուկայում:

David Beckham wears shirt in advert 

Նոր օծանելիքի վաճառքի մասին հայտարարության հետ միասին Դեւիդի Facebook-ի պաշտոնական էջում հայտնվել է նաեւ Classic-ի առաջին գովազդային հոլովակը:

Coty ընկերության արտադրանքը, որը David Bechham-ից օծանելիքի վաճառքի արտոնագիր ունի, երեւանյան օծանելիքի խանութներում ներկայացված չէ, բայց Classic-ը շուտով հնարավոր կլինի պատվիրել համացանցում:



© NEWS.am STYLE