«Ահա՝ ինչու եմ սիրում բարձրությունը». Լիա Զախարյանի լուսանկարը Մոսկվայից

22:45   24 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակվել, որոնք արվել են Մոսկվայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիան ոճային կերպարում է։ Նա կաշվե զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ահա՝ ինչու եմ սիրում բարձրությունը։ Պատկերը, որը տեսնում ես բարձրությունից, հիանալի է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ, սպորտային տաբատի ու կոշիկների հետ։ Լիան մեղմ շպարով էր, հավաքված վարսերով։ Կադրն արված էր տոնածառի ֆոնին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Ի՞նչ է քեզ համար Նոր տարին: Ոմանց համար դա տարվա ամենացանկալի տոնն է, մյուսների համար՝ ընդամենը մի քանի հանգստյան օր ստանալու հնարավորություն։  Իսկ ինչ է քեզ համար Ամանորը»:



© NEWS.am STYLE