«Կրիպտո» տոմսեր եւ առաջին միջազգային ֆոտոփառատոն. all.me-ն ամփոփում է 2019 թվականի արդյունքները

13:17   25 դեկտեմբերի, 2019

2019 թվականի ընթացքում all.me սոցցանցի օգտատերերը հնարավորություն են ունեցել ձեռք բերելու ամենահնչեղ միջոցառումների եւ համերգների տոմսեր MЕ թոքենի միջոցով, որը հանդիսանում է all.me ցանցի թվային արժույթը:

A'Studio հայտնի խմբի համերգը դարձավ թրենդսեթեր: Ընկերության գրասենյակից նշում են, որ շատ օգտատերերի է հետաքրքրել տոմսեր գնելու նման մոտեցումը, եւ MЕ թոքենի միջոցով ձեռք է բերվել 90 տոմս:

Այսպիսով, եթե բեռնում եք all.me հավելվածը, դուք ոչ միայն կարող եք կոնտենտ ստեղծել, պարգեւատրում ստանալ, այլեւ սոցցանցն օգտագործել որպես առեւտրային հարթակ, որտեղ կարող եք վաճառել ու գնել ապրանքներ եւ ծառայություններ:

Հաջորդը Արման Հովհաննիսյանի համերգն էր, եւ այս անգամ meMarket-ում գնված տոմսերի թիվը հասավ 250-ի:

Տարվա ընթացքում all.me թվային ցանցը մասնակցել է մի շարք իրադարձությունների կազմակերպմանը, ներառյալ հունիսի 1-ին երեխաների համար տոնը, Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները եւ պատմության մեջ առաջին Հայկական միջազգային ֆոտոփառատոնը՝ գրավիչ ֆոտոիրադարձություն, որը Երեւանում էր հավաքել շատ երկրներից ժամանած լուսանկարիչների:

Ֆոտոփառատոնը կհիշվի Երեւանի կենտրոնում 38 ցուցահանդեսային հարթակներով, վարպետաց դասերով եւ պարգեւատրման արարողությամբ:

Փառատոնի ոսկե մեդալը նվաճեց Հնդկաստանի ներկայացուցիչ Կաուշիկ Մաժումդերուն՝ «Մրցավազք» լուսանկարի համար: Հայաստանի ներկայացուցիչ Եսայի Դուրմուզյանը ստացավ արծաթե մեդալը՝ Սեւանա լճի լուսանկարի համար, իսկ երրորդ մրցանակը բաժին հասավ Իրանից Մահբոբե Ֆարաջոլլահին:

Ներբեռնեք all.me այսօր App Store և  Google Play հարթակներում:

Հետեւեք մեզ all.me սոցցանցում

 





© NEWS.am STYLE