«Թարմ, գեղեցիկ հայկական առավոտ». հայտնի բենդի երաժիշտի տեսանյութը Երեւանից

18:39   24 դեկտեմբերի, 2019

Սթենլի Քլարկ բենդի անդամ Սալար Նադարը կիսվել է Հայաստանի մայրաքաղաքում արված տեսանյութով։ Երաժիշտը, որը հնդկական տաբլա գործիք է նվագում, իր հետեւորդներին գեղեցիկ կադրերով ներկայացրել է Երեւանը։

Instagram-յան էջում հրապարակված տեսանյութն արվել է Երեւանի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Կասկադում։ Կադրում նախ երեւում է Նադարը, ապա՝ Երեւանն՝ իր ողջ գեղեցկությամբ։ «Թարմ, գեղեցիկ հայկական առավոտ»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել երաժիշտը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Salar System (@salar_system)

Ի դեպ, հոկտեմբերին Երեւանում կայացած Ջազ Ֆեստ 2019-ի մեկնարկը տրվել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Instagram/salar_system



© NEWS.am STYLE