Թավշյա զգեստ, անկեղծ կտրվածք. ինչ հագուստով է Քիմ Քարդաշյանը գնացել ամուսնու պրեմիերային

12:44   25 դեկտեմբերի, 2019

Քանյե Ուեսթը Մայամիում ներկայացրել է նոր նախագիծը՝ «Մարիա» օպերան։ Բեմադրությամբ զբաղվել է իտալացի նկարչուհի Վանեսա Բիկրոֆթը, երաժշտությունը գրել են Ուեսթի Sunday Service կոլեկտիվն ու պրոդյուսեր Պիտեր Քոլինզը «Infinity’s Song» խմբի հետ։ Նոր ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։

Երաժիշտի կինն ու վեցամյա դուստրը՝ Նորթը, որոշել են աջակցել Քանյեին։ Այդ առիթով Քիմը թավշյա, ասմիտետրիկ զգեստ է ընտրել։ Հագուստի վերնամասը բավական փակ է, իսկ ներքեւի հատվածը՝ անկեղծ։ Կտրվածքն ազդեցիկ կերպով ցուցադրել է Քիմի ոտքը։

Քարդաշյանն արձակել էր մազերը, 90-ականների ոճով արեւային ակնոց ընտրել։ Եվ, իհարկե, սեզոնի հիթերից մեկը՝ նյուդ բարձրակրունկներ՝ «Սպարտա»-ի ոճով քուղերով։ «Նվերի նման», «ապշեցնող», «Ուեսթի բախտը բերել է»,- սոցիալական ցանցերում նշել են տղամարդիկ։

Փոքրիկ Նորթը եւս ցնցել է հանրությանը` սպիտակ կոստյում, մարգարտյա չոկեր,  40․000 եվրո արժողությամբ Hermes Birkin պայուսակ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Getty Images



© NEWS.am STYLE