«Չեմ նախանձում Բրեդլիին». Իրինա Շեյքն ուրախացրել է անկեղծ տեսանյութով

10:23   25 դեկտեմբերի, 2019

Սուպերմոդել Իրինա Շեյքը երկրպագուներին ուրախացրել է անկեղծ տեսանյութով։ Հրապարակված կադրերում մոդելը տեսախցիկի առաջ հանում է հագուստը։ Շեյքը մասնակցել է «Love Magazine» ամսագրի տոնական նկարահանմանը. յուրաքանչյուր անգամ Նոր տարվա նախօրեին պարբերականը հայտնի մոդելների մասնակցությամբ համարձակ տեսանյութեր է պատրաստում։

View this post on Instagram

A post shared by LOVE MAGAZINE (@thelovemagazine) on

Այս տարի ամենապրովոկացիոն տեսահոլովակը ստացել է «Ինչ կաներ Իրինա Շեյքը, եթե սուպերմոդել չլիներ» անվանումը։ Իրինան կաշվե, սեւ կրծկալ է կրում, ժանեկավոր բոդի եւ շրջազգեստ, որը հանում է նկարահանման ավարտին։ Կերպարին սեքսուալություն են հաղորդել բարձրակրունկ կոշիկները։ Եվ իհարկե, պատկերն ամբողջացնելու համար Իրինան պարում է երաժշտության ներքո, պարբերաբար կծում ստորին շրթունքը։

«Չեմ նախանձում Բրեդլիին։ Նրա փոխարեն ես զայրույթից խիստ կափսոսայի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝  thelovemagazine



© NEWS.am STYLE