Ուսերը բաց զգեստ, սլացիկ կազմվածք․ Լուսինե Թովմասյանը հրապուրիչ կերպարում

23:51   24 դեկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Կադրում գեղեցկուհին կրում է սեւ երանգի, ուսերը բաց գեղեցիկ զգեստ։ Կերպարը համալրել են արծաթագույն բարձրակրունկները։ Լուսինեն մեղմ շպարով է, արձակված վարսերով։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին հղիության ընթացքում եւ դրանից հետո՝ արդեն փոքրիկ Ալեքին գրկած։ «Անհավատալի է բայց փաստ. աղջկաս ունենալով հանդերձ՝ չեմ կարողացել պատկերացնել անգամ, որ այս հրաշքը շուտով իմ ձեռքում է լինելու։ Դու իմ փոքիկ բայց անվերջանալի երջանկություն` Ալեք»,- հրապարակումը ջերմ մակագրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE