«Հիանալի»․ Ժաննա Բուտուլյանը ոճային կերպարում

14:49   25 դեկտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի հագուստ․ կաշվե տաբատ, բաճկոն, կիսաերկարաճիտներ։ «Գեղեցիկ», «Հիանալի», «Շատ գեղեցիկ եւ հմայիչ», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են դերասանուհու երկրպագուները։

Օրեր առաջ հրապարակաված կադրում Ժաննան նուրբ ու քնքուշ կերպարում էր։ Կրում էր վարդագույն սվիտեր։ Երիտասարդ դերասանուհին մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE