«Շնորհակալություն շպարին, որի շնորհիվ 2019-ին հաջողվեց թաքցնել իմ հոգնած աչքերը». Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարը

13:49   25 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են դիմահարդարման ընթացքում։ Շպարն ընդգծել է ոճային երգչուհու գեղեցկությունը։ Մեկանաբանությունների հատվածում Իվետան գրել է. «Այս տարին լի էր ճանապահորդություններով, տարբեր ժամային գոտիներով եւ աշխատանքով: Անելիքն այնքան շատ էր, որ որոշ նախագծեր ստիպված եղա հետաձգել 2020-ին:
Շնորհակալություն շպարին, որի շնորհիվ 2019-ին հաջողվեց թաքցնել իմ հոգնած աչքերը»։

Լուսանկարը՝ @koloyanrobert

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իվետան արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին հարցրել էր՝ ինչպիսին էր 2019թ.-ը նրանց համար։ Օգտատերերը շտապել էին հաճոյախոսություններ գրել հմայիչ երգչուհուն։ «Շքեղ կին», «Ինչպես միշտ, տարբերվող, խորհրդավոր, իսկ գեղեցկության մասին խոսք չկա»,- նշել էին հետեւորդները։   



© NEWS.am STYLE