Հետաքրքիր բլուզ, բարձրակրունկներ. Լիա Զախարյանի լուսանկարը

18:47   25 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան ոճային հագուստ է կրում ՝ ջինսե տաբատ, հետաքրքիր բլուզ, որը բաց է մեջքի հատվածում։ Լիան դրանք համադրել է բարձրակրունկների հետ։ Նա պարզ սանրվածքով է։ «Լավ ճաշից հետո կարելի է ներել ցանկացածին»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մոսկվայում։ Նա կաշվե զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Դերասանուհին հավաքել էր մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ահա՝ ինչու եմ սիրում բարձրությունը։ Պատկերը, որը տեսնում ես բարձրությունից, հիանալի է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE