Մայքլ Ջեքսոնի պիջակը՝ 65 հազար դոլարով. Քիմ Քարդաշյանի նվերը դստերը

17:13   25 դեկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ավագ դստերը յուրօրինակ նվեր են մատուցել։ Նորթ Ուեսթը Մայքլ Ջեքսոնի ստեղծագործության մեծ երկրպագուն է։ Եվ աստղային ծնողները դստերը նվիրել են Մայքլ Ջեքսոնի պիջակը, որը նա կրում էր 1997թ.-ին՝ ընկերուհու՝ հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հետ հանրությանը ներկայանալիս… Արժեքը կազմում է 65 հազար դոլար:

Երեխան երջանիկ է։ «նա այն ձեռքից վայր չի դնում։ Պիջակը նրա համար մեծ է, բայց երբ մեծանա, կարող է կրել։ Ես այնքան երջանիկ եմ, որն դուստրս գոհ է»,- խոստովանել է աստղը։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian Snapchat (@kimkardashiansnap) on



© NEWS.am STYLE