Արմինկայի ոճային կերպարն ու շնորհավորանքը

21:41   25 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, ոճային հագուստ է կրում՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Արմինկան արծաթափայլ երկարաճիտ կոշիկներ է ընտրել, պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Շնորհավոր բոլոր նրանց Սուրբ ծնունդը, ովքեր այսօր են նշում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարի հեղինակը երգչուհու որդին էր՝ Ալեքսը։ Կադրում երգչուհին մեքենայի ղեկին էր։ Նա առօրյա կերպարում էր՝ պատռված ջինսե տաբատ էր կրում, սեւ շապիկ։ Կերպարն ամբողջացնում էին պարզ սանրվածքը, արեւային ակնոցն ու նուրբ շպարը։ Որպես աքսեսուար՝ երգչուհին թեւնոցներ էր ընտրել։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE