«Տոնական»․ Շուշաննա Թովմասյանը՝ քնքուշ կերպարում

18:42   26 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Շուշաննան պատկերված է տոնածառի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ զգեստ, արձակած վարսերով է, մեղմ շպարով։ Կերպարն ամբողջացրել են մեծ ականօղերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Շուշաննան պատկերված էր դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Երկուսն էլ հմայիչ կերպարում էին։ Ժաննան սեւ բլուզ էր ընտրել, Շուշաննան՝ սպիտակ։ Նրանք նախապատվություն էին տվել մեղմ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։  

Լուսանկարը՝ @good_day_photostudio



© NEWS.am STYLE