Կիանու Ռիվզը գլխավորել է ամենաբարձր հոնորար ստացած կինոաստղերի ցանկը

13:13   26 դեկտեմբերի, 2019

Just Jared պորտալը կազմել է դերասանների ցանկը, որոնք ֆիլմերում դերակատարման համար ամենաբարձ հոնորարներն են ստացել։ Առաջին տեղում Կիանու Ռիվզն է «Մատրիցա» ֆիլմի համար, որի միջոցով 250 մլն դոլար է աշխատել։ Երրկրորդ տեղում Բրյուս Ուիլիսն է, որի եկամուտը «Վեցերորդ զգայարան» ֆիլմում կազմել է 120 մլն դոլար։ Երրորդ հորիզնոկանը զբաղեցրել է Թոմ Քրուզը, որին «Աշխարհերի պատերազմ» ժապավենը 100 մլն դոլար է բերել։ Նույն չափի գոմար աշխատել է ուիլ Սմիթը «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի նկարահանման շնորհիվ։

Թոմ Քրուզը հայտնվել է նաեւ հինգերորդ հորիզոնականում «Առաքելությունն անիրագործելի է. ֆանտոմ պրոտոկոլը» ֆիլմի շնորհիվ (75 մլն դրալ)։ Վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականներում Ռոբերտ Դաունի կրտսերն է, որը 75 մլն դոլար է ստացել «Վրիժառուներ. եզրափակիչ», «Վրիժառուներ. անվերջության պատերազմ», «Երկաթե մարդը 3» նախագծերի համար։

Լուսանկարները՝ Frazer Harrison/Getty Images, Han Myung-Gu/Getty Images



© NEWS.am STYLE