«Դու իսկապես, 50 տարեկա՞ն ես». Ջենիֆեր Լոպեսը ցնցել է մարզված մարմնով եւ գեղեցիկ «Porsche»-ով

14:14   26 դեկտեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որը վերջնականապես «տապալել է» հետեւորդներին։

Լոպեսը լուսանկարվել է կարմիր «Porsche»-ի ֆոնին, կրում է մեքենայի գույնի տոպ եւ սպորտային տաբատ։

«Դու իսկապես, 50 տարեկա՞ն ես», «Կատակո՞ւմ ես։ Դու 25 տարեկան ես, ոչ ավելին»,- լուսանկարը մեկնաբանել են նրանք։ Ի դեպ, հրապարակումն ավելի քան 2,5 մլն լայք է հավաքել։

Լուսանկարները՝ Instagram/jlo, Variety



© NEWS.am STYLE