«Պատճառը միշտ փնտրիր աչքերում...». Տաթեւ Սարգսյանը՝ կարճ, ոճային զգեստով

20:49   26 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Տաթեւը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին,  արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է սեւ բարձրակրունկներով։ «Պատճառը միշտ փնտրիր աչքերում...»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ Տաթեւը ներկայացրել էր նորաձեւ ու ոճային դիմահարդարմամբ։ Աչքի էր ընկնում կարմիր շրթներկը, նկատվում էր վառ երանգի ստվերաներկ, որն ընդգծել էր նրա հայացքը։ Կադրում Տաթեւը ժպտում էր, իսկ նրա գրավիչ կերպարն ամբողջացրել էին արձակված վարսերը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերենով գրել էր․ «Սիրիր»։

Լուսանկարը՝ @elevon_photo



© NEWS.am STYLE