Մարջան Ավետիսյանի հմայիչ լուսանկարը Գերմանիայից

21:45   26 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Գերմանիայում։ Տաղանդավոր դերասանուհին երկար վերարկու է կրում, մուգ գույնի տաբատ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ է ընտրել, սեւ պայուսակ։ Դերասանուհին գրեթե դիմահարդարված չէ։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։ «Միշտ կախարդական ժպիտով մեր ընտանիքի սիրելի դերասանուհին»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ նուրբ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարով՝ ականջօղով։ Հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել։ «Գեղեցկուհի», «տաղանդավոր դերասանուհի»,- նշել էին օգտատերերը։



© NEWS.am STYLE