Նախատոնական․ Ալինա Մարտիրոսյանի նոր լուսանկարը՝ տոնածառի ֆոնին

23:36   26 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում տիրում է ջերմ ու տոնական տրամադրություն։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արված է տոնածառի ֆոնին։ Դերասանուհին կրում է բաց երանգի բլուզ, սեւ տաբատ, նույն գույնի վերնազգեստ։ Դերասանուհին նուրբ դիմահարդարմամբ է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ալինան պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Ալինան բաց գույնի զգեստ էր ընտրել, հավաքել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «շնորհավոր Նոր տարի», «շնորհավոր Սուրբ ծնունդ»։



© NEWS.am STYLE