Շողեր Թովմասյանը՝ գրավիչ կերպարում

10:45   27 դեկտեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ, խորը լանջաբացվածքով շապիկ է կրում։ Դերասանուհին պարզ սանրվածքով է, նախապատվություն է տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կարմիր շրթներկն, ի դեպ, դերասանուհու կերպարներում հաճախ է հանդիպում։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ բլուզ եւ կաշվե բաճկոն։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Շողերը լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE