Լույսեր, ջինսե տաբատ. Անժելա Սարգսյանի լուսանկարը

12:49   27 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին առօրա կերպարում է։ Կադրերն արվել են գեղեցիկ լույսերի ֆոնին։ Անժելան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, վարդագույն բաճկոն, գլխարկ ու շարֆ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը, ձեռնոցները։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան կարճ զգեստ էր կրում։ Սեւ զգեստն Անժելան համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել մարգարտյա աքսեսուարներին՝ վզնոց եւ թեւնոց։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE