13:39 27 դեկտեմբերի, 2019Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա հավաքել է մազերը, վառ բլուզ է կրում եւ նախապատվություն է տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ նուրբ ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, պատռված ջինսե տաբատ էր կրում, սպիտակ, լայն բլուզ։ Էվան արձակել էր փարթամ մազերը, վառ շպար ընտրել՝ կարմիր շրթներկով ընդգծելով շուրթերը։ «Ժպիտ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։
Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy