Տոնական. Լիլուի ջերմ լուսանկարները

14:41   27 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիուն կիսվել է ընտանեկան ջերմ կադրերով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Զույգը, որն օրերս է ամուսնացել, մեղմ գրկախառնված է, իսկ Լիլուի որդին նստած է Ձմեռ պապի կողքին։ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիլուն՝ օգտագործելով նաեւ «ընտանիք», «սեր» հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն ցույց էր տվել՝ ինչպես է սիրելին իրեն առաջարկություն արել։ «Ամեն ինչ սկսվեց այսպես։ Այդ օրը երկրաշարժ եղավ Լոս Անջելեսում։ Մենք ահավոր վախեցած էինք, ու չէի կարող պատկերացնել, որ դեռ առջեւում էր կյանքիս ամենակարեւոր երկրաշարժը։ Հա, ի դեպ, ծննդյանս օրն էր։ Ինչ եմ ուզում ասել. թող ամեն աղջիկ սենց մեծ նվեր ունենա... Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։

 

 



© NEWS.am STYLE