«Ամեն անգամ, երբ այնքան բարդ է, որ հողը չեք զգում ոտքերի տակ, արտասվեք, իսկ հետո լուռ կանգնեք ու գնացեք առաջ». Լիլիթ Բասյան

15:44   27 դեկտեմբերի, 2019

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա սեւ տաբատ է կրում, բաց գույնի վերնազգեստ։ Լիլիթը հագուստը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, գեղեցիկ վզնոց ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ամեն անգամ, երբ այնքան բարդ է, որ հողը չեք զգում ոտքերի տակ, արտասվեք, իսկ հետո լուռ կանգնեք ու գնացեք առաջ։ Վերջում ձեզ սպասում է հաջողությունը։ Մինչեւ դուք չանցնեք այդ ամենի միջով, չեք դառնա իսկապես ուժեղ»։

Ավելի վաղ Լիլիթը ներկայացել էր մեղմ կերպարում։  Հրապարակված լուսանկարում նա սեւ հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, արձակել մազերը եւ նուրբ շպարով էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE