22:44 27 դեկտեմբերի, 2019Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է ջինսե տաբատ, մոխրագույն վերարկու եւ նույն երանգի ձմեռային երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու վառ գույնի շարֆը։ Հրապարակմանը կից դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Այսօր` առավոտը սկսում եմ Մատենադարանից»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փքված բաճկոն էր կրում, վառ գույնի շարֆ։ Նա արձակել էր մազերը, գեղեցիկ շպար ընտրել։ «Հանում ենք տաք հագուստը, հագնում «բեմականը» եւ պատրաստ եմ ելույթի։ Իսկ ինչո՞վ եք զբաղված հենց հիմա դուք»,- հրապարակումը մակագրել էր նա։