Մայր ու դուստր․ համարձակ զգեստով Քլոե Քարդաշյանը դստեր հետ մասնակցել է երեկույթի (ֆոտո/վիդեո)

12:13   28 դեկտեմբերի, 2019

Քլոե Քարդաշյանը ներկա է գտնվել սուրբծննդյան երեկույթին, որտեղ ներկայացել է յուրօրինակ հանդերձանքով։  Սակայն նա մենակ չի եղել է, այլ նրան ուղեկցել է 1,5-ամյա դուստրը։

Նրանք երկուսն էլ լուսավոր տոնը դիմավորել են հետաքրքիր, ոսկեգույն զգեսներով։

Քլոեի հագուստը ոսկեգույն կտորից էր, խորը դեկոլտեով եւ ոստքի հատվածում համարձակ բացվածքով։ Այն ընդգծել էր հայտնի աստղի բարեմասնություններն ու բարեկազմ ոտքերը։ Ի դեպ, Քլոեն ոտքերին կրում էր թեթեւ, նրբագեղ, նույն երանգի ամառային բարձրակրունկներ:

Քարդաշյանի դուստր՝ Թրուն կրում էր փարթամ կիսաշրջազգեստով նույն երանգի զգեստ եւ նորաձեւ շագանակագույն կոշիկներ:

«Երբ Քորթնին երեկույթ է կազմակերպում, մենք բոլորս գլամուրային տեսք ենք ունենում։ Բոլորին ուրախ Սուրբ Ծնունդ եւ օրհնություններ ինձնից եւ իմ քույրերից», - նշել է Քլոե Քարդաշյանը։ Մայր ու դուստր կերպարանք են ընդունել գեղեցիկ ու ճաշակով զարդարված տոնածառի մոտ։

«Հիանալի տեսք ունեք», «Գեղեցկուհի աղջիկները», «Շատ գեղեցիկ եք», «Ցնցող զգեստ», «Մայր ու  դուստր հիասքանչ եք», «Հիանալի գաղափար», «Փայլուն բառիս բուն իմաստով», - գրել են հետեւորդները։

Լուսանկարներն ու վիդեոն՝ Instagram



© NEWS.am STYLE