10:44 28 դեկտեմբերի, 2019Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին լողավազանում է, կրում է սեւ լողազգեստ։ Վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից Անատին գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բավականին ակտիվ են գտնվել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Անատին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում գեղեցիկ ու վառ շպարով էր, վարսերը կիսով չափ էին հավաքված։