Սլացիկ ոտքեր ու կազմվածք․ Իրինա Հարությունյանը՝ տոնական մինի զգեստով

18:08   28 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է տոնական շքեղ կերպարում։ Իրինան կադրում կրում է փայլուն կանաչ կտորից մինի զգեստ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Իրինան կադրում կրում էր փայլուն կտորից, ուսերը բաց բլուզ։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ էր, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։ 



© NEWS.am STYLE