«Ճնշեց, համոզեց»․ Արփինե Հովհաննիսյանը նշանվել է (ֆոտո)

20:10   28 դեկտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Instagram-յան էջում  հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը ցուցադրել է նշանադրության մատանին եւ դրան կից հայտարարել նշանադրության մասին։

«Ճնշեց, համոզեց, Engaged )))», - կադրին կից գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում շնորհավորել են զույգին եւ երջանկություն մաղթել։

 

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE