Գիտեի՞ք արդյոք. «Տանը մենակ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:21   29 դեկտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Քրիս Կոլամբուսի ֆիլմի մասին, որն ամբողջ աշխարհում ասոցացվում է Ամանորի հետ․ «Տանը մենակ» (1990 թվական): Եվ այսպես…

1.Ֆիլմը, որը Քեվինը դիտում է վիդեո սարքով, գոյություն չունի: Այս հատվածը նկարահանվել է հատուկ «Տանը մենակ»-ի համար։ Եվ դրա անունը հորինել են՝ «Կեղտոտ հոգիներով հրեշտակներ» ("Angels with filthy souls")։ Զվարճալի է։ 

2.Ջեֆրի Ուայզմենը, որը կերտել է հետաքրքրասեր հարեւան Միչ Մերֆիի դերը, Քեվինին մարմնավորելու համար է քասթինգի մասնակցել։

3․Ջո Պեշին պարբերաբար մոռանում էր, որ իրենք նկարահանում են ընտանեկան ֆիլմ եւ «Fuck» բառի ու դրա ածանցյալների տեսքով հայհոյանքներ էր հնչեցնում։ Այդ ժամանակ ռեժիսոր Քրիս Կոլամբուսը նրան խորհուրդ է տվել արտասանել «Fridge» բառը։

4.Ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես վարձույթում ավելի շատ գումար հավաքած կատակերգություն (մոտ 533,000,000$):

5.ՄաքՔալիստերների տունը գտնվում է Չիկագոյի Վիննետկա գյուղում գտնվող Լինքոլն պողոտա 671 հասցեում: Կառուցվել է 1920-ական թվականներին: 1988-ի դեկտեմբերին տունը գնվել է մի ընտանիքի կողմից եւ մինչ օրս այն պատկանում է նրանց: Շենքը ներառվել է Իլինոյս նահանգի տեսարժան վայրերի զբոսաշրջային ցուցակում։

6.Ֆիլմի պաշտոնական խորհրդանշանը, որտեղ Քեւինը ձեռքերը դեմքին բղավում է, ստեղծվել է Էդվարդ Մունկի (Edvard Munch) «Ճիչ» ֆիլմի նմանությամբ:

7․Սարդի հետ տեսարանում, դերասան Դենիել Ստերնի դեմքին իսկական մորմ էր: Ամենահետաքրքիրն այն է, որ դերասանը պետք է ցուցադրեր սարսափի ծամածռություն եւ աղաղակ՝ բոլորովին առանց ձայնի, քանի որ բարձր ճիչը կարող էր վախեցնել սարդին եւ հետեւանքները սարսափելի կլինեին: Բեմի նկարահանումը հաջող է անցել առաջին դուբլից։ Իսկ ձայնը ձայնագրվել է ավելի ուշ։

8․Հարրիի դերի համար հրավիրել են Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը։

9․Քեւինը գտնում է ընկերուհու՝ Բազզայի լուսանկարը, բայց դա, ըստ էության, կերպարափոխված տղայի լուսանկար էր։ Ֆիլմի ռեժիսորը որոշել է, որ իրականում շատ դաժան է նման աղջկա վրա ծիծաղելը։

10.Ֆիլմում հնչած «Carol Of The Bells» ստեղծագործությունը ուկրաինական ժողովրդական «Շչեդրիկ» երգի քավեր տարբերակն է։

11․Տեսարանում, որտեղ Հարրին խայթում է Քեւինի մատը, Ջո Պեշին իրականում կծում է Կալկինի մատը՝ դրա վրա թողնելով սպի:

 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE