Ամանորյա շնորհավորանք NEWS.am STYLE-ից (ֆոտո)

13:31   31 դեկտեմբերի, 2019

Անցնող ամբողջ տարվա ընթացքում NEWS.am STYLE-ի թիմը (լուսանկարում) արել է ամեն ինչ, որպեսզի Ձեզ համար, հարգելի ընթերցողներ, հետաքրքիր լինի։ Մենք Ձեզ ծանոթացրել ենք ոչ միայն շոու-բիզնեսի, բյութի ոլորտի, խոհանոցի եւ ամենատարբեր զվարճանքների նորություններին, այլեւ մեր եւ միջազգային մշակութային իրականության նշանավոր իրադարձությունների ու մարդկանց հետ՝ բացառիկ հարցազրույցներ, տեսանյութեր, ֆոտոշարքեր…

Հաջորդ տարի՝ 2020թ.-ին, NEWS.am STYLE-ը կփորձի իր աշխատքն էլ ավելի լավ անել։ Խոստանում ենք ձեռքը պահել ամենահետաքրքիր իրադարձությունների զարկերակին։

Եվ ամենակարեւորը։ Հարգելի ընթերցողներ, Նոր տարում առողջ եղեք․ հաջողակ, թող բոլորն, ում սիրում եք, ձեր կողքին լինեն, իսկ հոգում ներդաշնակություն լինի։ Երջանկություն ու բարգավաճում Ձեր ընտանիքներին։ Շնորհավոր գալիք Նոր տարի եւ Սուրբ ծնունդ։

Եվ շարունակեք հետեւել մեր թարմացումներին կայքում, սոցիալական ցանցերում եւ YouTube-ում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Նկարահանումն իրականացվել է White Times-ում



© NEWS.am STYLE