«Եղավ այն, ինչին ես շատ էի սպասում». Միհրան Ծառուկյանի ու Արփիի լուսանկարը

11:19   1 հունվարի, 2020

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկարով շնորհավորել է Նոր տարին։ Instagram-յան էջում երգիչը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը, որը վերջերս է ամուսնացել, պատկերված է տոնածառի ֆոնին։

Մեկնաբանությունների հատվածում Միհրանը գրել է. «Տարին նշանավորվեց: Եղավ այն, ինչ բոլորիս կյանքում ամենասպասվածն է: Եղավ այն, ինչին ես շա՜տ էի սպասում: Անսահման սեր ու երջանիկ շա՜տ պահեր բոլորիս: Թող գալիք տարին լինի առողջության, ձեռքբերումների, հաջողությունների տարի: Շնորհավոր 2020թ.»։



© NEWS.am STYLE