«Միշտ սիրեք, եղեք սիրված եւ կլինեք երջանիկ…». Գուրգեն Դաբաղյանի ու կնոջ լուսանկարը Փարիզից

17:13   1 հունվարի, 2020

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հետեւորդներին Նոր տարվա առիթով շնորհավորել է ընտանեկան կադրերով։ Նա լուսանկար է հրապարակել կնոջ՝ Իննայի հետ։ Կադրերն արվել են Ֆրանիսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում՝ Էֆյելյան աշտարակի ֆոնին։

Կադրերում զույգը նմանատիպ հագուստ է կրում, մեղմ գրկախառնված է։ «Սիրելիներիս, միշտ սիրեք, եղեք սիրված եւ կլինեք երջանիկ… Շնորհավոր Նոր տարի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ երգիչը կադրեր էր հրապարակել նշանադրության արարողությունից։ Դրանցում նաեւ պատկերված էր՝ ինչպես է նա երգում սիրելիի համար։ «Կադրեր մեր նշանադրությունից եւ լավ հիշողություններ։ 06.08.2018»,- այսպես էր հրապարակումը մակագրել երգիչը։



© NEWS.am STYLE