«Ոչինչ չի փոխվել, էլի հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը». ամանորյա բլից՝ Մարիի հետ

13:05   2 հունվարի, 2020

Արդեն երկու օր է՝ Հայաստանում վայելում ենք ամանորյա հրաշքը, որի մասին երազանքներն ու պատկերացումները յուրաքանչյուրիս մոտ տարբեր են: Թե ինչ է Նոր տարվա հրաշքը Մարի Ավանեսյանի համար, փորձել ենք պարզել բլից հարցերի միջոցով:

Ամանորն Ամանոր չէ առանց հրաշքի:

Ամանորը կցանկանայի դիմավորել Լապլանդիայում:

Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը նվերներ եմ տալիս եւ ստանում:

Չեմ սիրում, երբ Ամանորին ձյուն չի գալիս:

Երբ փոքր էի, մտածում էի... Ոչինչ չի փոխվել, էլի մտածում եւ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը:

Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից, որ միշտ լինի ձմեռ եւ ձյուն:

Եթե ես լինեի Ձյունանուշ, կբարեխոսեի Ձմեռ պապիկին, որ բոլոր թափառական եւ մրսող շունիկներին տրամադրեր տաքուկ կացարան:

Ամեն տարվա սկզբին պարտադիր վերլուծում եմ նախորդ տարին եւ փորձում նոր տարվա ընթացքում դառնալ ավելի լավը, ավելի բարի եւ ամենակարեւորը՝ ավելի շնորհակալ:

Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ… Դա թող մնա իմ եւ Ձմեռ պապիկի գաղտնիքը…

2020-ին ծրագրում եմ… Ապագա ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, խոսելու փոխարեն պետք է աշխատել, աշխատել եւ աշխատել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիի անձնական արխիվից



© NEWS.am STYLE