Ո՞րն է եղել ամենախենթ նվերը, որն Ադրիանա Գալստյանը խնդրել է Ձմեռ պապից. ամանորյա բլից դերասանուհու հետ

15:05   2 հունվարի, 2020

NEWS.am STYLE-ի ամանորյա բլից նախադասություններն այս անգամ շարունակում է դերասանուհի Ադրիանա Գալստյանը՝ բացահայտելով իր ամանորյա նախասիրություններն ու ամենախենթ նվերը, որը երբեւէ խնդրել է Ձմեռ պապից:

Ամանորն Ամանոր չէ առանց տոնածառ:

Ամանորը կցանկանայի դիմավորել Լապլանդիայում:

Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը ստանում եմ սպասված նվերը:

Չեմ սիրում, երբ Ամանորին հյուր ենք գնում, սիրում եմ, երբ մեզ են հյուր գալիս:

Երբ փոքր էի, մտածում էի, որ Ձմեռ պապ իրոք կա:

Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից... Իր եղնիկներից մեկին (ծիծաղում է):

Եթե ես լինեի Ձյունանուշ, ես Հանրապետության հրապարակ դուրս չէի գա Ամանորին (ծիծաղում է):

Ամեն տարվա սկզբին պարտադիր ստանձնում եմ նախապատրաստական աշխատանքները:

Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ… Դա գիտենք միայն ես եւ Ձմեռ պապը:

2020-ին ծրագրում եմ լավագույնը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ադրիանա Գալստյանը



© NEWS.am STYLE