Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են հինգերորդ երեխային ունենալ

12:14   2 հունվարի, 2020

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն չորս երեխա ունեն (6-ամյա Նորթը, 4-ամյա որդին՝ Սեյնթը, 2-ամյա դուստրը՝ Չիկագոն եւ 8 ամսական Փսալմը), սակայն աստղային զույգի շրջապատի աղբյուրը հայտնել է, որ 2020թ.-ին զույգը ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ։ Ամուսինները պատրաստվում են կրկին օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Զույգը մտադիր է անհապաղ սկսել բեղմնավորման գործընթացը։

«Քանյեն պնդում է եւ ակտիվորեն արտահայտվել է այն մասին, որ ցանկանում է բեղմնավորման գործընթացը սկսել հենց հիմա»,- ընտանիքի ընկերոջ խոսքերը մեջբերում է RadarOnline.com պորտալը՝ նշելով, որ ռեփերը ցանկանում է որքան հնարավոր է շատ երեխաներ ունենալ։ Ընդ որում, ընտանիքի ընկերը խոստովանում է, որ կրտսեր երեխայի՝ որդու՝ Փսալմի ծնունդը, փրկել է նրանց ամուսնությունը։ Ամուսինների կյանքը վերադարձել է իր հունին, երբ փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել նրանց որդուն։

Այս տարի Քիմ Քարդաշյանը նշելու է 40-ամյակը եւ կարծում է, որ քիչ ժամանակ է մնացել՝ կրկին փորձելու համար մայր դառնալ։ Առողջական խնդիրների պատճառով ասղտը երեխային չի կրի ու լույս աշխարհ չի բերի։ Նա կրկին կդիմի փոխնակ մոր օգնությանը։

Նախորդ անգամ զույգը պտղին կրելու պատրաստ կնոջ էր վարձել 113 հազար դոլարով։  Ամուսինները 70 հազար դոլար էին վճարել հատուկ գործակալությանը, որը զբաղվում է մայրությանը համապատասխանող թեկնածուների ընտրությամբ։ Նրանք փոխնակ մորը յուրաքանչյուր ամիս չորս ու կես հազար դոլար էին վճարում եւ եւս 45 հազար՝ երեխայի ծնունդից հետո։



© NEWS.am STYLE