«Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ». Զարուհի Բաբայանի լուսանկարը դստեր հետ ու ջերմ շնորհավորանքը

19:11   2 հունվարի, 2020

Հունվարի 1-ին Սոֆի Դեւոյան կրտսերը նշել է ծննդյան օրը։ Այդ առիթով նրա մայրը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը, դստեր հետ լուսանկար է հրապարակել ու ջերմ շնորհավորել նրան։

«Երջանկության չափման միավորը անհայտ է։ Բայց մի բան պարզից էլ պարզ է. ծնողը երջանիկ է, երբ տեսնում է իր երեխայի երջանիկ, ժպտացող եւ փայլող աչքերը։ Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արծաթափայլ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Ամանորյա խառնաշփոթ։ Մի քանի օր եւս, եւ նկարահանումները կավարտվեն։ Կհանդիպենք արդեն 31.12.2019-01.01.2020 տարբեր հեռուստաալիքների եթերներում։ Իսկ մեր քաղաքացիների տներում խառնաշփոթը նոոոոր սկսվում է։ Դե ինչ՝ առատ, խաղաղ եւ ուրախ տարի եմ մաղթում բոլորիդ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE