Նատալյա Վոդյանովան ամուսնանում է ֆրանսիացի գործարար Անտուան Առնոյի հետ

11:25   3 հունվարի, 2020

37-ամյա սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայտարարել է, որ մոտ օրերս ամուսնանալու է 42-ամյա ֆրանսիացի գործարար Անտուան Առնոյի հետ: Մոդելը սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ ցուցադրելով ադամանդե ամուսնական մատանին:

«Նախորդ տարին շատ գեղեցիկ էր եւ տպավորիչ: 2020, մենք պատրաստ ենք: Չեմ համբերում, որպեսզի տարին միասին նշենք մեր սիրելիների հետ»,-գրել է բազմազավակ մայրիկը:

Մեկնաբանություններում Նատալյային հարց ու փորձ են արել առաջիկա հարսանիքի մասին, բայց աստղը միայն հաստատել է ամուսնության լուրը՝ սահմանափակվելով կարճ ու կոնկրետ «այո»-ով:

Նատալյան եւ Անտուանը ծանոթացել են 2008 թ-ին, սակայն մտերմացել են միայն 3 տարի անց: Ծանոթությունը հրահրել է հենց ինքը՝ Անտուանը, որը միլիարդատեր Բերնար Առնոյի որդին է: Վերջինը Ֆրանսիայի ամենաազդեցիկ եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է : Առնոյի ընտանիքը Louise Vuitton Moet Hennessy նորաձեւության հայտնի ընկերության սեփականատարերերից է:

«Նատալյան դա, նույնիսկ, չի հիշում: Իսկ ես նրան այդ ժամանակ տեսա առաջին անգամ եւ բերանս բաց մնաց: Իհարկե, նա գեղեցկուհի է, բայց նրա մեջ նաեւ մի յուրահատուկ բան կա՝ հայացքը, արուրան»,- W ամսագրին տված հարցազրույցում անկեղծացել է նա:

Ի դեպ, 2014 թ-ի մայիսին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Մաքսիմը, իսկ 2016-ի հունիսին՝ երկրորդ որդին՝ Ռոմանը: Նախկինում մոդելն ամուսնացած էր Ջասթին Փորթմանի հետ: Նրանից Նատալյան ունեցել է 3 երեխա: Դուստրը՝ Նեվուն, ծնվել է 2006-ին, որդին՝ Լուկասը, ծնվել է 2001-ին, իսկ կրտսեր զավակը՝ Վիկտորը՝ 2007-ին:

Աղբյուրը՝ Spletnik.ru

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE