«Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ ուժ եւ իմաստություն». Լիա Զախարյան

14:31   3 հունվարի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը շատերի մոտ ասոցացվում է հեքիաթային կերպարի հետ: Իսկ ինչպե՞ս է ինքը վերաբերվում ամենահեքիաթային տոնին. պարզել ենք մեր բլից նախադասությունների միջոցով:

Ամանորն Ամանոր չէ առանց երազանքի:

Ամանորը կցանկանայի դիմավորել Նյու Յորքում:

Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը ձյուն է գալիս:

Չեմ սիրում, երբ Ամանորին մարդիկ քնում են:

Երբ փոքր էի, մտածում էի, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը մեծ ծախսեր են անում մեզ ուրախացնելու համար:

Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից քույր ու եղբայր ունենալն էր:

Եթե ես լինեի Ձյունանուշ, ես շիկահեր չէի լինի:

Ամեն տարվա սկզբին պարտադիր այցելում եմ իմ բոլոր բարեկամներին, հանդիպում բոլոր ընկերներիս, շփվում եմ ու կարոտս առնում:

Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ ուժ եւ իմաստություն:

2020-ին ծրագրում եմ շատ ճանապարհորդել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիա Զախարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE