Լեդի Գագան կրքոտ սիրավեպ է սկսել խորհրդավոր անծանոթի հետ

18:11   3 հունվարի, 2020

Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան, որն ավելի վաղ հայտարարել էր իր ազատ կարգավիճակի մասին, Նոր տարին դիմավորել է սիրելիի գրկում: Զույգին նկատել են Լաս Վեգասի The NoMad ռեստորանում՝ երկրպագուների բացականչությունների ներքո համբուրվելիս:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от GAGABIBLE (Fanpage) (@gagabible)

Այն պահին, երբ հանդիսավարը հայտարարել է Նոր տարվա հետհաշվարկը, հայտնի աստղը վեր է ցատկել տեղից եւ նետվել անծանոթ տղամարդու գիրկը: Չնայած հանրության ուշադրութայնը՝ Լեդի Գագան կրքոտ համբուրվել է նոր բոյֆրենդի հետ:

Համացանցում արդեն հայտնվել են տեսանյութեր, որոնցում Լեդի Գագան սիրելիի հետ է: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ երգչուհուն ուղեկցող խորհրդավոր սեւահեր տղամարդու անունը Մայքլ է: Այնուամենայնիվ, դեռեւս շատ բան հայտնի չէ աստղի նոր հարաբերությունների մասին:

Աղբյուրը՝ 24tv.ua

Լուսանկարը՝ Jeff Kravitz/FilmMagic



© NEWS.am STYLE