Հունվարյան պրեմիերաներ. արժե կինոթատրոն այցելել

20:35   3 հունվարի, 2020

Ահա եւ Նոր տարի է, հուսով ենք դուք լավ եք դիմավորել տոնն՝ ընտանեկան միջավայրում:

Իսկ մենք, ըստ ավանդույթի, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարվա առաջին ամսվա պրեմիերաները:

«Ներխուժում»

Ֆյոդոր Բոնդարչուկի «Ձգողություն» կինոնկարի շարունակությունն է:

Այլմոլորակային օբյեկտի անկումը կիսել է կյանքն «առաջ» եւ «հետո»-ի: Մոսկովյան Չերտանովից սովորական երիտասարդ կին Յուլիա Լեբեդեւան ստիպված էր համակերպվել լաբորատորիայում փորձարկվող ճագարի դերի հետ, չէ՞ որ նա շփվել է այլմոլորակայինների հետ:

Պրեմիերան կայացել է հունվարի 1-ին:

«Կամուֆլյաժ եւ լրտեսություն»

Սուպերլրտես Լենս Սթերլինգը եւ երիտասարդ գիտնական Ուոլթեր Բեքեթը հակապատկերներ են: Կենսուրախ Լենսն ամեն օր հաճույքով փրկում է քաղաքներ եւ երկրներ: Մռայլված Ուոլթերը ցանկանում է թաքնվել աշխարհում բոլոր սեփական հայտնագործություններից եւ գաջեթներից: Սակայն, երբ իրադարձությունները ստանան անսպասելի շրջադարձ, այդ քիչ հավանական դուետը կմիավորվի եւ բոլորովին նորովի կցուցադրի իր բոլոր հմտությունները:

Մեծ էկրաններին կինոնկարը կցուցադրվի հունվարի 9-ին:

«Սատանա քշողը. Աբադոն»

Ջոելի ընտանիքն անիծված է. վերջերս մահացել է նրա կինը, իսկ կրտսեր որդուն տանջում են մղձավանջները: Տուն հրավիրված հոգեւորականը համոզված է, որ նրանց ցեղը գրավել է ոչնչացնող սատանա Աբադոնը, որը ստանում է տարբեր կերպարանք: Եթե սատանային չհաջողվի կանգնեցնել, նրա իշխանությունը կտարածվի նաեւ մյուս ընտանիքների վրա:

Ֆիլմը կինոթատրոններում դիտեք հունվարի 9-ից:

«Վատ տղաներ ընդմիշտ»

Նրանք վերադարձել են:

Բերնեթը վիճել է ծառայակցի հետ, թողել ծառայությունը Մայամիի ոստիկանությունում եւ սկսել զբաղվել մասնավոր հետախույզի գործունեությամբ: Այդ ժամանակ Լոուրին գտնվում է միջին տարիքի ճգնաժամում եւ մտածում վերջ դնել իր ամուրի կյանքին: «Վատ տղաները» պետք է կրկին միավորվեն, երբ նրանց սկսի հետապնդել ալբանացի վարձու մարդասպանը, որը ցանկանում է վրեժ լուծել իր եղբոր մահվան համար:

Պրեմիերան կկայանա հունվարի 23-ին:

«1917»

1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երկու երիտասարդ զինվորներին հանձնարարվում է մահացու վտանգավոր առաքելություն: Նրանք պետք է հատեն թշնամու սահմաններն ու տեղ հասցնեն գաղտնի հաղորդագրությունը, որը կկանխարգելի հարյուրավոր զինվորների անխուսափելի մահը: Կկարողանա՞ն արդյոք նրանք հաղթել ժամանակի հետ մրցավազքը:

Կինոնկարը մեծ էկրաններին կցուցադրվի հունվարի 30-ին:

Մաղթում ենք հաճելի դիտում:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE