2020-ի նորույթները. սերիալներ, որոնք արժե դիտել (մաս առաջին)

20:22   4 հունվարի, 2020

Այսօր մենք կառանձնացնենք 6 սերիալ, որոնք մեկնարկում են այս տարի, եւ որոնք մեծ ուշադրության արժանանալու շանսեր ունեն։

«Ավատար. Լեգենդ Աանգայի մասին»

Netflix-ը այս տարի կուրախացնի մեզ «Լեգենդ Աանգայի մասին» ինքնատիպ անիմեի էկրանավորմամբ՝ կենդանի դերասաններով։ Սերիալի մասին մանրամասներ դեռեւս չկան, բայց կա հավատ Netflix-ի հանդեպ եւ վստահություն հիասքանչ սկզբնաղբյուրի հանդեպ։ Հիշեցնենք, որ Մ. Նայթ Շյամալանը անիմեն էկրանավորել է 2010 թվականին որպես լիամետրաժ ֆիլմ, բայց ավելի լավ կլիներ, որ չաներ դա։

Սերիալի գործողությունը տեղի է ունենում երեւակայական աշխարհում, որտեղ որոշ մարդիկ ի վիճակի են կառավարելու բնության չորս տարերքները մագիայի առկայությամբ։ Սյուժեի կենտրոնում օդի 12-ամյա մոգ Աանգայի եւ նրա ընկերների արկածներն են։

Սերիալի ցուցադրման ճիշտ ժամկետը դեռ հայտարարված չէ։

Մեսիա

Netflix-ը որոշել է անցնել խիստ փշոտ ճանապարհով։

Սերիալը պատմում է ամերիկյան հետախուզության սպա Եվա Գելլերի մասին, որը բախվում է անսովոր մի գործի. Սիրիայում հայտնվում է մարդ Ալ Մասիհ անունով, որն իրեն անվանում է Աստծո պատվիրակ եւ հետեւորդների բանակ է հավաքում։ Աղջիկը պետք է պարզի՝ իսկապե՞ս նա մեսիա է, թե՞ վտանգավոր ինքնակոչ, որը փորձում է ազդել միջազգային աշխարհաքաղաքական վիճակի վրա եւ անկարգություններ հրահրել միջինասիական երկրների բնակչության շրջանում։

Պրեմիերան կայացել է հունվարի 1-ին։

«Բազեն եւ Ձմեռային զինվորը»

Մեծ էկրանները գրավելով՝ Marvel-ը այժմ թիրախավորվել է փոքրերի վրա։ Այս տարվանից նրանք թողարկում են սեփական արտադրության սերիալներ, որոնք ուղղակի կապված կլինեն կինոտիեզերքի հետ։

Էքսպանսիան սկսելու է «Բազեն եւ Ձմեռային զինվորը» սերիալը, որը կպատմի Բաքի Բառնսի եւ Սեմ Ուիլսոնի մասին։ Շոուի իրադարձությունները կծավալվեն անմիջապես «Եզրափակիչից» հետո, երկու ընկերները պետք է հասկանան, որ իրենք են կրում «Կապիտան Ամերիկայի» տիտղոսը։

Սերիալի պրեմիերան սպասվում է 2020 թվականի աշնանը։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE