17:05 4 հունվարի, 2020Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մինչ օրս հավատում է Ամանորի հրաշքին եւ նույն ոգեւորությամբ սպասում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ժամանելուն: Դերասանուհու մյուս ամանորյա երազանքներն ու ցանկությունները՝ մեր բլիցում:
Ամանորն Ամանոր չէ առանց հրաշքների հավատալու:
Ամանորը կցանկանայի դիմավորել Լապլանդիայում:
Սիրում եմ, երբ Ամանորի գիշերն անդադար հրավառություն է լինում:

Չեմ սիրում, երբ Ամանորին տնից տուն են գնում:
Երբ փոքր էի, մտածում էի, որ եթե Ամանորի գիշերը խմեմ ամբողջ Կոկա Կոլան, Ձմեռ պապիկն ինձանից կնեղանա:
Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից...Զույգ քույրիկ եմ ցանկացել ունենալ, բայց արդեն ուշ էր ցանկությունս կատարելու համար:

Եթե ես լինեի Ձյունանուշ... Ես ավելի լավ է լինեմ, պարզապես, մանչուկ, որը սպասում է նվերներով լի Ձմեռ պապին ու Ձնունանուշին:
Ամեն տարվա սկզբին պարտադիր տվյալ տարին խորհրդանշող կենդանու ձայնն եմ հանում 3 անգամ:
Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ, որ շատ առողջություն բերի:
2020-ին ծրագրում եմ իրականացնել տասնյակ նպատակներս:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հասմիկ Խոջյանի Instagram-ի էջից