Գիտեի՞ք արդյոք. «Պինդ ընկույզ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:24   5 հունվարի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք ռեժիսոր ՄակԹիրնանի «Պինդ ընկույզ» ֆիլմի մասին, (1988 թվական): Եվ այսպես…

1.Ֆիլմը նկարահանվել է Ռոդերիկ Տորպի «Ամուր ընկույզ» (Nothing Lasts Forever, 1979) վեպի մոտիվներով։

2․Երբ ֆիլմը նոր էր հայտնվել ռուսերեն թարգմանությամբ, այն հայտնի էր տարբեր անուններով, որոնց թվում էին «Անողնաշար», «Համառ», «Մեռիր դժվար, բայց արժանապատվորեն»: Ֆիլմի անվանումը՝ «Ամուր ընկույզ», մի փոքր ավելի ուշ է ամրագրվել։  Իսկ ֆիլմի վերնագրի բառացի թարգմանությունն այսպես է հնչում՝ «Դիմադրել մինչեւ վերջ կամ «Տոկուն եղիր»։

3.Ջոն Մաքքլեյնի դերին հավակնում էին Առնոլդ Շվարցենեգերը, Սիլվեստր Ստալոնեն, Բերտ Ռեյնոլդսը, Ռիչարդ Գիրը։  Բրյուս Ուիլիսը թվով 5-րդ թեկնածուն էր։

4.Ֆիլմում ոստիկաններից մեկն ասում է, որ Ջոն Մաքքլեյնը «կարող էր լավ բարմեն լինել»։  Նախքան դերասանական կարիերան սկսելը, Բրյուսն իսկապես բարմեն էր աշխատում։

5.Ֆիլմի սցենարը սկզբնապես գրվել է որպես «Կոմանդո» ֆիլմի շարունակություն։  Սակայն, այն բանից հետո, երբ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել է նկարահանվել սցենարը լուրջ փոփոխություններ է կրել։

6.«Yipee-ki-yay, motherfucker!» արտահայտությունը հնչում է ֆրանչայզայի բոլոր ֆիլմերում:

7.Ջոն ՄաքԹիրնանը միտումնավոր խոշոր պլանով ցույց չէր տալիս Հանս Գրուբերի դեմքը, երբ նա կրակում էր ինչ-որ զենքից, քանի որ Ալան Ռիքմանը շոյում էր յուրաքանչյուր կրակոցով, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չէր համադրվում կոշտ ու անողոք ահաբեկչի կերպարին։

8.«Nakatomi»-ի շենքը իրականում «20th Century Fox» ստուդիայի գլխամասային գրասենյակն էր:

9.Սցենարի մեծ մասը դերասանների եւ նկարահանող խմբի իմպրովիզացիան է, քանի որ շատ տեսարաններ ստեղծվել են անմիջապես նկարահանումների ժամանակ:

10.«Ամուր ընկույզ»-ում նկարահանումների հետ միաժամանակ Բրյուս Ուիլիսը խաղացել է ««Լուսնային լույս» դետեկտիվ գործակալությունում»։ Սովորաբար Ուիլիսը հեռուստասերիալի համար նկարահանվել է ցերեկը, իսկ երեկոյան եւ գիշերը տեղի են ունեցել ՄաքԹիրնանի ֆիլմի նկարահանումները:

11.Տեսարանը, որտեղ Մաքքլեյնը ընկնում է վերելակի հորը ձախողված հնարքի հետեւանք է։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE