Միշել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton-ի նոր դեմքը

18:31   27 հուլիսի, 2013

Ամերիկյան դերասանուհի Միշել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton-ի աքսեսուարների հավաքածուի գովազդային արշավի դեմքը: 32-ամյա աստղը ներկայացնում է աշուն-ձմեռ 2013/14 սեզոնի պայուսակներն ու աքսեսուարները:

 

Սա դերասանուհու առաջին խոշոր գովազդային գործարքն է՝ եթե հաշվի չառնենք Band of Outsiders ընկերության հետ համագործակցությունը: 2012 թվականի գարնանը նա գովազդում էր ամերիկյան ապրանքանիշի կանացի հագուստի հավաքածուն:

Լուսանկարների շարքն ու գովազդային հոլովակը Louis Vuitton-ի համար արել է լեգենդար լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը, ով հայտնի է իր սեւ-սպիտակ լուսանկարներով:

Louis Vuitton-ի գովազդային պաստառներում Ուիլյամսը ցուցադրում է երկու նոր՝ The W bag եւ Capucines պայուսակները:



© NEWS.am STYLE