Մինի եւ դեկոլտե․ երգչուհի Ադելը ցուցադրել է չափից շատ նիհարած կազմվածքը

23:17   6 հունվարի, 2020

Երգչուհի Ադելը հունվարի սկիզբն անցկացնում է Կարիբյան կղզիներում։ 31-ամյա երգչուհին հանգիստը վայելում է Հարրի Սթայլզի եւ Ջեյմս Կորդենի ընկերակցությամբ: Բրիտանացի աստղին նկատել են Կարիբյան ծովի արեւելյան մասում՝ ճանաչելով նրան երկրպագուները կարողացել են աստղի մի քանի լուսանկարներ անել:

Ընդ որում երգչուհին որոշել է բիկինի չհագնել՝ սահմանափակվելով խորը դեկոլտեով զգեստով, որում նա մտել է ծովը։  Նշենք, որ Ադելը լրջորեն զբաղվել է իր կերպարով անցյալ տարվա ամռանը։

Ադելի հետ զբաղվել է հայտնի, աստղային ֆիթնես-մարզիչ Ջոն Ուիքսը, որը հատուկ իր համար մարզումների համակարգ է մշակել։  Բացի այդ, երգչուհին հատուկ դիետա է պահել։

Լուսանկարները՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic/Getty Images,
Instagram/officialadelefanpage


© NEWS.am STYLE