Քիմ Քարդաշյանը հայերին շնորհավորել է Սուրբ ծնունդի առիթով. Հայաստանում մկրտությունից հետո առաջին անգամ

11:49   7 հունվարի, 2020

Ամերիկյան իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր հետեւորդներին շնորհավորել է հայկական Սուրբ ծնունդի առիթով։ Քանյե Ուսթի կինը յուրաքանչյուր տարի շնորհավորում է ամբողջ աշխարհի հայերին, սակայն այս տարի նա դա արել է Հայաստանում մկտրությունից հետո առաջին անգամ։

«Happy Armenian Christmas!»- գրել է Քիմը։

Հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը երեխաների ու քրոջ՝ Քորթնիի հետ մկտրվել է Էջմիածնի մայր տաճարում։ Կնքահայր է դարձել Հայ առաքելական եկեղեցու 27-ամյա սպասավոր Նաիրի Սրապիոնյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Քիմին տրվել է Հեղինե, Քորթնիին՝ Գայանե անունը։ Սրապիոնյանը նաեւ հայտնել էր, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է նախքան մկրտությունը։



© NEWS.am STYLE