Կապույտ զգեստ-սմոքինգ. Լետիցիա թագուհին՝ նոր տարվա առաջին պաշտոնական միջոցառմանը

13:11   7 հունվարի, 2020

Յուրաքանչյուր տարի հունվարի 6-ին Լետիցիա թագուհին եւ Ֆելիպե Վեցերերոդը կարեւոր միջոցառման են մասնակցում՝ առաջին պաշտոնական միջոցառումը ամանորյա երկար արձակուրդից հետո։ Հետեւելով սովորության ու վարվելակարգի կանոնների՝ Լետիցիան շեշտադրում է արել զգեստապահարանի ամենաէլեգանտ, միեւնույն ժամանակ ամենառիսկային իրի վրա։

Զգեստ-սմոքինգը դասական, հագեցած կապույտ գույնի է, որը Pantone ինստիտուտն անվանել է 2020թ.-ի գլխավոր գույնը) Թեեւ արիստոկրատական կապույտը միշտ համապատասխանել է կանոններին, Լետիցիան առավել մուգ եւ ոչ այնքան վառ երանգներ էր ընտրում։ Բացի գույնից՝ անակնկալ էր նաեւ զգեստի ձեւվածքը։ Այն առանձնանում էր խորը կտրվածքով, որը նկատելի էր քայլելիս։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ElleUs.Hola, Getty Images



© NEWS.am STYLE